Մխիթարյանը պատրաստվում է ձմռանը հեռանալ «Ռոմայից»
Ինչպես տեղեկացնում է Roma Press-ը, Հենրիխ Մխիթարյանն ակնհայտորեն դժգոհ է «Ռոմայում» իր կարգավիճակից, քանի որ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն վերջինիս օգտագործում է այնպիսի դիրքում, որը կիսապաշտպանի համար հարմար չէ, և նա չի կարողանում իր թիմին առավելագույնս օգուտ տալ։
Ըստ աղբյուրի՝ Մխիթարյանը պատրաստվում է առաջիկա ձմռանը փոխել ակումբային գրանցումը։ Ընթացիկ մրցաշրջանում նա «Ռոմայի» կազմում մասնակցել է 15 հանդիպման՝ դառնալով երկու գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։