Լավրովը և ԵԱՀԿ գործող նախագահը կքննարկեն ԼՂ հակամարտության կարգավորման հարցը
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 19-ին Մոսկվայում ԵԱՀԿ (Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպություն) գործող նախագահ Անն Լինդեի հետ կքննարկի ԵԱՀԿ-ի աջակցությունը Լեռնային Ղարաբաղի և Մերձդնեստրի հիմնախնդիրների կարգավորման հարցում: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի արտգործնախարարությունը:
«Ենթադրաբար կշոշափվեն Լեռնային Ղարաբաղի և Մերձդնեստրի կոնֆլիկտների կարգավորմանն առնչվող հարցեր, ինչպես նաև կազմակերպության միջնորդությունը Անդրկովկասում անվտանգության և կայունության հարցերով ժնևյան քննարկումներում»,- հաղորդել է ՌԴ ԱԳՆ-ն: