Հունաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել
Հունաստանի արևմուտքում գտնվող Անդրավիդա քաղաքի մոտ ռազմաօդային ուժերի կործանիչ է կործանվել, հաղորդում է Kathimerini-ն։
Նշվում է, որ օդաչուին հաջողվել է ինքնանետվել։
Ավիավթարը տեղի է ունեցել ուսումնական վարժանքների ժամանակ։ Ինքնաթիռի կործանման պատճառը դեռևս հայտնի չէ։