Պեսկով․ Պուտինն անձամբ կհայտնի, թե երբ կվերապատվաստվի կորոնավիրուսի դեմ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ կհայտնի, թե երբ կվերապատվաստվի կորոնավիրուսի դեմ։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Նա անձամբ կհայտնի, երբ որոշում կայացնի»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Ավելի վաղ Պեսկովն ասել է, որ Պուտինի մոտ պահպանվում են բարձր հակամարմինները կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո, եւ նա կվերապատվաստվի, երբ ստանա բժիշկների խորհուրդները։
Պուտինը պատվաստվել էր գարնանը։ Առաջին դեղաչափը նախագահը ստացել է մարտի 23-ին, երկրորդը՝ ապրիլի 14-ին։ Նա հայտնել էր, որ պատվաստվել է «Սպուտնիկ V»-ով։