Ռուսաստանում COVID-19-ից օրական մահացության նոր ռեկորդ է սահմանվել
Ռուսաստանում կորոնավիրուսից մահացությունների թիվը մեկ օրում ավելացել է 1251-ով՝ նախորդ օրվա 1247-ի դիմաց՝ հասնելով 260 335-ի։ Այս մասին հայտնել է նոր հիվանդության դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբը։
Բացարձակ թվով աճը դարձել է ամենաբարձրը համաճարակի սկզբից ի վեր, նախորդ առավելագույնը՝ 1247 մահ։ Այսպես կոչված ակտիվ դեպքերի, այսինքն՝ այս պահին բուժվող հիվանդների թիվը նվազել է՝ հասնելով 1 040 327-ի։
Կորոնավիրուսից ապաքինված ռուսաստանցիների թիվն օրական ավելացել է 36 414-ով՝ հասնելով 7 919 250-ի։