Ռուս խաղաղապահներն ապահովում են ԼՂ-ում հրադադարի ռեժիմի շուրջօրյա վերահսկողությունը
Ռուս խաղաղապահներն ապահովում են ԼՂ-ում հրադադարի ռեժիմի շուրջօրյա վերահսկողությունը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Ռուսական խաղաղապահ զորախմբի դիտակետերն աշխատում են բնականոն ռեժիմով, իրականացվում է մուտքի եւ ելքի անցակետային ռեժիմ՝ փաստաթղթերի ստուգմամբ եւ ավտոտրանսպորտի զննությամբ»,-ասել է զորախմբի ներկայացուցիչ Ալեքսանդր Գոլուբը։
Գիշերային ժամերին ծառայությունն իրականացնելու համար զինծառայողները կրում են «Ռատնիկ» կոստյումներ լուսարձակող տարրերով։ Դիտակետերը հագեցած են ժամանակակից լուսադիոդային լուսարձակներով եւ անխափան սնուցման սարքերով:
27 դիտակետերում ռուս խաղաղապահներն իրականացնում են իրավիճակի շուրջօրյա մոնիթորինգ եւ վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը։
Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն, 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից սկսած հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի եւ բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում: Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման եւ ռազմական գործողությունների վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: