ՌԴ-ն արգելել է ավելի քան 16 տոննա ադրբեջանական լոլիկի ներկրումը երկիր. «Ռոսսելխոզնադզոր»
«Ռոսսելխոզնադզոր»-ը թույլ չի տվել Ադրբեջանից կարանտինային վնասակար օբյեկտներով վարակված լոլիկի խմբաքանակ ներմուծել Ռուսաստանի տարածք, հայտնում է «Ռոսսելխոզնադզոր»-ի կովկասյան միջտարածաշրջանային վարչությունը։
Ինչպես հայտնում է haqqin.az-ը, կարանտինային բուսասանիտարական հսկողության ընթացքում Ադրբեջանից բերված 16,5 տոննա քաշով լոլիկի խմբաքանակի ստուգման ժամանակ հայտնաբերվել է Ռուսաստանի համար կարանտինային օբյեկտ (Tomato brown rugose fruit virus):
«Բույսերի կարանտինի մասին» օրենքը խախտելու համար ապրանքների սեփականատերերը ենթարկվել են վարչական պատասխանատվության՝ ՌԴ օրենսդրությանը համապատասխան։
Բեռը հետ է վերադարձվել Ադրբեջան։