Էրդողանը խոսել է Թուրքիայի և Ռուսաստանի միջև պայմանավորվածությունների մասին
Մոսկվան և Անկարան պայմանավորվել են չհրապարակել Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգերի համատեղ արտադրության մանրամասները: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում է Ռիա Նովոստին:
«Ս-400-ի բաղադրիչների արտադրության հետ կապված մենք պայմանավորվել ենք ռուսական կողմի հետ, որ դեռևս հայտարարություններ չանենք, մանրամասներով չկիսվենք։ Ուստի ես հիմա այդ մասին ոչինչ չեմ ասի», - ասել է Էրդողանը լրագրողներին՝ պատասխանելով համապատասխան հարցին։