Բավարիան նոր պայմանագիր կկնքի Նոյերի հետ
«Բավարիան» մտադիր է երկարաձգել պայմանագիրը թիմի դարպասապահ Մանուել Նոյերի հետ։ Այս մասին հայտնում է sport1.de-ը:
35-ամյա գերմանացու հետ գործող համաձայնագրի ժամկետը լրանում է 2023 թվականի ամռանը, և կողմերն արդեն բանակցում են նոր գործարքի շուրջ։
Աղբյուրի հաղորդմամբ, Նոյերը գոհ է մյունխենյան ակումբում ամեն ինչից, նա կցանկանար երկարաձգել պայմանագիրը առնվազն մինչև 2025 թվականը։ Գործարքը կարող է կնքվել մինչև այս տարվա վերջ։
Նոյերը Մյունխենի «Բավարիայում» հանդես է գալիս 2011 թվականից։