22-ամյա Սամվել Ազատյանը՝ Ռուսաստանի «Ձայնը» նախագծում հաջորդ փուլ անցնելու ու Գրադսկու անսպասելի ընտրության մասին (Տեսանյութ)
Ռուսական «Голос»/«Ձայնը» նախագծի 10-րդ եթերաշրջանի «Կույր լսումներ» փուլի՝ օրեր առաջ կայացած թողարկման շրջանակում մրցույթի հաջորդ փուլ անցավ նաեւ հայազգի Սամվել Ազատյանը: 22-ամյա մասնակիցը կատարեց Մայքլ Ջեքսոնի Black and White հայտնի երգը եւ «ստիպեց» Ալեքսանդր Գրադսկուն շրջվել իր ելույթի ընթացքում, թեեւ ինչպես ժյուրիի մյուս անդամների՝ Դիմա Բիլանի, Պելագեայի ու Լեոնիդ Ագուտինի, այնպես էլ՝ Գրադսկու թիմն արդեն համալրված էր: NEWS.am STYLE-ի հետ զրույցում հայ մասնակիցը նշեց, որ ինքն էլ անակնկալի էր եկել Գրադսկու որոշումից: Նա նաեւ կիսվեց մրցույթից ստացած իր մյուս տպավորություններով:
Սամվելը հավելեց, որ մրցույթին մասնակցելու հայտը ներկայացրել էր հայրիկի խորհրդով:
«Հայտս ուղարկելուց հետո անցել էր որոշ ժամանակ, ու արդեն մոռացել էի տվյալ մրցույթի մասին, որովհետեւ ես, առհասարակ, տարբեր տեղեր հայտեր եմ ուղարկում: Չէի էլ սպասում, որ ինձ կհիշեն, բայց հրավիրեցին Մոսկվա մասնակցելու նախընտրական փուլին»,-ոգեւորությամբ հիշեց նա՝ խոստովանելով, որ նախապես չէր պատկերացնում, թե ում թիմում կարող էր հայտնվել՝ հաշվի առնելով այն փաստը, որ ժյուրիի բոլոր անդամներն արդեն կազմել էին իրենց թիմերը.