Թուրքիան և ԱՄՆ-ն պաշտպանության և անվտանգության հարցերի շուրջ բանակցություններ են վարել
Թուրքիան եւ ԱՄՆ-ն պաշտպանության եւ անվտանգության հարցերի շուրջ բանակցություններ են վարել Վաշինգտոնում։ Այս մասին հայտնել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ ԱՄՆ-ում կայացել է Թուրքիայի եւ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունների բարձր մակարդակով խմբերի նիստը։ Նիստը կայացել է դրական եւ կառուցողական մթնոլորտում։ Քննարկվել են անվտանգության երկկողմ եւ տարածաշրջանային հարցեր։