Ու մեկը չի հարցնում ո՞նց ա, որ ՊՆ -ից հիմա ասում են մեկ զոհ ունենք, իսկ ժամեր առաջ Դիջեյ Աղաջանյանն ասում էր 15 զոհ ունենք. Ո՞նց փոխվեցին թվերը
ԱՄՆ-ում բնակվող պրոդյուսեր, հաղորդավար Արա Ղազարյանը գրառում է կատարել՝ անդրադառնալով երեկ ՀՀ արևելյան սահմանագոտում տեղի ունեցած մարտական գործողությունների հետևանքով զոհերի թվի մասին հրապարակումներին։
Ու մեկը չի հարցնում ո՞նց ա, որ ՊՆ -ից հիմա ասում են մեկ զոհ ունենք, իսկ ժամեր առաջ Դիջեյ Աղաջանյանն ասում էր 15 զոհ ունենք:
Ո՞նց փոխվեցին թվերը…
Ու մեկը չի ասում, բա ի՞նչ եղավ ՀԱՊԿ-ին դիմելու հարցը... Ո՞ւր հասաք... Վաղը որ էլի առաջ գան ի՞նչ ա լինելու:
Ու մեկը չի ասում ՄԱԿ-ի ԱԽ անունն էիք տալիս, բա դրա դիմողն ո՞ւր ա, ՄԱԿ-ի շենքի ո՞ր լիֆտի մեջ մնաց:
Ու մեկը չի ասում ո՞ւր ա ֆեյսբուքյան լայվերի տիրակալը:
Ո՞ր ծակն ա մտել… Ինչի՞ մի սուտ չի ասում գոնե ցրվենք, տրամադրություններս մի քիչ բարձրանա…»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա։