Պեսկով․ Պուտինի, Ալիևի և Փաշինյանի շփման համար անհրաժեշտ է բոլոր կողմերի համաձայնությունը
Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիեւի եւ Նիկոլ Փաշինյանի շփման համար անհրաժեշտ է բոլոր կողմերի համաձայնությունը։ Այս մասին, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Անկասկած, ինչ-որ փուլում այդ շփումներն անհրաժեշտ կլինեն, սակայն այդ շփումները հնարավոր դարձնելու համար անհրաժեշտ է երեք կողմերի համաձայնությունն ու պատրաստակամությունը»,-ասել է Պեսկովը։