ՌԴ փոխարտգործնախարարը ԵՄ ներկայացուցչի հետ քննարկել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին
Նոյեմբերի 17-ին տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոյի հեռախոսազրույցը ԵՄ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ, տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Քննարկվել է իրավիճակի սրացումը հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում։ Մտահոգություն է արտահայտվել տեղի ունեցած ռազմական բախումների առնչությամբ։ Ընդգծվել է Բաքվի եւ Երեւանի կողմից զսպվածության ցուցաբերման, բոլոր խնդիրները բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներով լուծելու հրամայականը։