Դանի Ալվեսը պարզաբանել է խաղային համարի ընտրությունը
«Բարսելոնա» վերադարձած 38-ամյա բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսը պարզաբանել է, թե ինչու է ընտրել 8 համարի խաղաշապիկը։
«Անդրես Ինյեստա եւ Խրիստո Ստոիչկով՝ սա իմ հարգանքի տուրքն է ձեզ։ Շնորհակալություն, որ թույլ տվեցիք վերցնել պատմության համար կարեւոր եւ հաղթանակների հետ կապ ունեցող համարը։
Սա նաեւ եղել է իմ առաջին խաղային համարը Իսպանիա տեղափոխվելուց հետո Սեւիլիայում»,- գրել է Ալվեսը Ինստագրամում։
Բոլոր ժամանակների ամենատիտղոսակիր ֆուտբոլիստի պայմանագիրը կատալոնական ակումբում նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։
Գրառումը և լուսանկարը՝ այստեղ: