ԱՀԿ. Եվրոպայում կորոնավիրուսից մահացությունն աճում է
Եվրոպայում կորոնավիրուսային վարակից պացիենտների մահացությունը շարունակում է աճել։ Այս մասին հայտարարել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մասնագետները։
Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, եվրոպական տարածաշրջանում COVID-19-ից մահացածների թիվը մեկ շաբաթում ավելացել է 5, իսկ վարակման նոր դեպքերի թիվը՝ 8 տոկոսով։ Այդ ընթացքում Եվրոպայի երկրներում վարակի բարդություններից մահացել է ավելի քան 28 000 քաղաքացի։
ԱՀԿ տվյալներով՝ նոյեմբերի 8-14-ը՝ մեկ շաբաթում, նկատվել է աշխարհում վարակման նոր դեպքերի թվի աճ, եւ այդ թիվը գերազանցել է 3,3 միլիոնը՝ նախորդ շաբաթվա համեմատ։
Այսպիսով, աշխարհում կորոնավիրուսով հիվանդացածների թիվն ավելացել է 6, մահացածների թիվը՝ 1 տոկոսով։ Անցած շաբաթվա արդյունքներով՝ Եվրոպային բաժին է ընկնում կորոնավիրուսով վարակվածների 64 եւ վարակից բոլոր մահացու ելքերի 57 տոկոսը։