Շոն Փենը Դոնբաս է մեկնել վավերագրական ֆիլմ նկարահանելու համար
Ամերկացի դերասան եւ ռեժիսոր Շոն Փենը գաղտնի մեկնել է Ուկրաինա՝ վավերագրական ֆիլմ նկարահանելու համար, հայտնում է ուկրաինական Vesti.ua պորտալը։
Հոլիվուդյան դերասանը Դոնբաս կմեկնի եւ կլինի մարտական գործողությունների հատվածում։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Շոն Փենի կինը՝ Լեյլա Ջորջը, մտադիր է ամուսնալուծվել։ Փենն ու Ջորջն ամուսնացել են 20202թ․-ին, արարողությունն անց է կացվել նրանց տանն ընտանեկան շրջապատում։
Այս պահին չի նշվում նրանց ամուսնալուծության պատճառը։ Հայտնի է, որ ավստրալացի դերասանուհին արդեն իսկ պատրաստել է փաստաթղթերն ամուսնությունը լուծելու համար։ Շոն Փենն այժմ 61 տարեկան է, Լեյլա Ջորջը՝ 29։
Շոն Փենը երկու անգամ «Օսկար» մրցանակի է արժանացել «Հարվի Միլք» (2008) եւ «Առեղծվածային գետը» (2003) ֆիլմերում գլխավոր դերերը կատարելու համար։