«Ռեալի» նախագահը չի պատրաստվում նահանջել Սուպերլիգայի գաղափարից
Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը դարձյալ հանդես է եկել եվրոպական ֆուտբոլային Սուպերլիգան կյանքի կոչելու վճականությամբ։
«1955 թվականին եվրոպական չեմպիոնների գավաթի խաղարկության ստեղծումից առաջ եղել է նույն իրավիճակը։ Ֆուտբոլում անհրաժեշտ է լիարժեք օգտագործել եղած ռեսուրսներն ու արժեքները։
Կան Եվրոպական միության սկզբունքներ համերաշխության, մրցակցայնության եւ արդար խաղի վերաբերյալ։ Մենք պետք է հետեւենք դրանց եւ կարգ ու կանոն հաստատենք։ Ես կշարունակեմ պայքարել դրա համար»,- Պերեսի խոսքը մեջբերում է Marca-ն։
Ավելի վաղ Սուպերլիգան «Բարսելոնայի», «Ռեալի» եւ Թուրինի «Յուվենտուսի» առաջնորդությամբ պատրաստել էր մրցաշարի ավելի գրավիչ տարբերակ՝ մարզական սկզբունքի պահպանմամբ։
Թիմերը կբաժանվեն երկու լիգայի՝ բարձրագույն եւ երկրորդ։ Յուրաքանչյուր լիգայում կլինի 20 թիմ։ Մրցաշարը բաց կլինի բոլոր եվրոպական ակումբների համար։
Թիմերի ծախսերի նկատմամբ կլինի կոշտ վերահսկողություն՝ ֆինանսական արդար խաղի սկզբունքներին համապատասխան։
Սուպերլիգայի 12 հիմնադիր ակումբներից («Միլան», «Ինտեր», «Յուվենտուս», «Բարսելոնա», «Ռեալ», «Աթլետիկո», «Արսենալ», «Մանչեսթեր Սիթի», «Լիվերպուլ», «Տոտենհեմ», «Չելսի», «Մանչեսթեր Յունայթեդ») 9-ը ազգային ֆեդերացիաների, ակումբների երկրպագուների եւ ՖԻՖԱ-ի ու ՈւԵՖԱ-ի ճնշման տակ հրաժարվեցին նախագծից։