Պրեմիեր լիգայի նախագահը հրաժարական կտա
Սաուդյան Արաբիայի կառավարության ներդրումների պետական հիմնադրամի կողմից «Նյուքասլ Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը գնելու պատճառով Անգլիայի Պրեմիեր լիգայի նախագահ Գարի Հոֆմանը հրաժարական կներկայացնի, հաղորդում է BBC-ն։
Պրեմիեր լիգայի ակումբները հոկտեմբերին բողոք էին ներկայացրել լիգայի ղեկավարության դեմ, որը հավանություն էր տվել գործարքին։ Հոֆմանն ընդունել էր պատասխանատվությունը։ Նա Պրեմիեր լիգան ղեկավարում է 2020թ․ ապրիլից։
Պրեմիեր լիգայի կանոնադրությամբ արգելված է պետական միջամտություն ակումբների կամ լիգայի գործերին, իսկ սաուդյան հիմնադրամը պատկանում է Սաուդյան Արաբիայի Թագավորությանը։ «Նյուքասլի» նախկին սեփականատեր Մայքլ Էշլին ակումբը վաճառել է 350 միլիոն եվրոյով։