Գրիգոր Կյոկչյան. «Սրտի կաթված» (պրեմիերա)
LifeStyle«Հայ սուպերսթար», «Հայաստանի Ձայնը» նախագծերի մասնակից, Երգի պետական թատրոնի սան Գրիգոր Կյոկչյանը հանդես է եկել նոր տեսահոլովակով: Այն նկարահանվել է «Սրտի կաթված» երգի հիման վրա:
Երգի երաժշտության հեղինակն ինքը Գրիգորն է, խոսքերը՝ իրենն ու Անիտա Հախվերդյանինը, գործիքավորումը Էդգար Խաչատրյանն է արել, ոճաբանն Արմեն Գալյանն է: Տեսահոլովակի ռեժիսորն էլ Արտյոմ Աբովյանն է: Թե ինչ է ստացվել արդյունքում, առաջարկում ենք ստորև: