Խալիֆա Խաֆթարը հայտարարել է, որ կառաջադրվի Լիբիայի նախագահական ընտրություններում
Լիբիացի գեներալ Խալիֆա Խաֆթարը հայտարարել է, որ կառաջադրվի Լիբիայի նախագահական ընտրություններում, որոնք կանցկացվեն դեկտեմբերի 24-ին, եւ որոնց նպատակն է վերջ դնել տասնամյա հակամարտությանը, փոխանցում է Reuters-ը։
Նրա խոսքով՝ ընտրությունները ճգնաժամից դուրս գալու միակ ելքն են։
Նա խոստացել է սկսել «հաշտեցման, խաղաղության եւ կառուցման ուղի» հաղթանակի դեպքում։