Գերմանիան դադարեցրել է «Հյուսիսային հոսք 2» գազատարի հավաստագրման ընթացակարգը
Գերմանական կարգավորիչը ժամանակավորապես կասեցրել է «Հյուսիսային հոսք 2» գազատարի հավաստագրման ընթացակարգը։ Այն վերսկսելու համար անհրաժեշտ է գազատարի օպերատոր ընկերություն ստեղծել՝ գերմանական օրենսդրության համաձայն, հայտնել են Ցանցերի մասով դաշնային գործակալությունը Բոնում:
Ինչպես նշվում է դրա կայքում տեղադրված հաղորդագրության մեջ, հավաստագրման գործընթացը կվերսկսվի այն բանից հետո, երբ շվեյցարական Ցուգ քաղաքում տեղակայված «Հյուսիսային հոսք 2» օպերատորը հիմնական ակտիվներն ու մարդկային ռեսուրսները փոխանցի գերմանական դուստր ընկերությանը, եւ կարգավորիչը կկարողանա ստուգել կրկին ներկայացված փաստաթղթերը, հայտնում է DW-ն։
«Երբ այդ պահանջները կատարվեն, դաշնային ցանցային գործակալությունը կկարողանա շարունակել դրա քննարկումն օրենքով նախատեսված քառամսյա ժամկետի ընթացքում, պատրաստել որոշման նախագիծը եւ, ներքին շուկայի օրենսդրության համաձայն, մեկնաբանության համար ուղարկել այն դիմել Եվրահանձնաժողովին»,- ասվում է կայքում:
Կարգավորիչն արդեն տեղեկացրել է Գերմանիայի էկոնոմիկայի եւ էներգետիկայի նախարարությանը եւ Եվրոպական հանձնաժողովին որոշման մասին։ Բացի այդ, մինչ հրապարակումը, այն ներկայացվել է ընթացակարգի մասնակիցների ուշադրությանը։