Քաղաքական կոռուպցիա՞. Սուրեն Պապիկյանը Մոսկվա է մեկնել Ռոման Տրոցենկոյի անձնական ինքնաթիռով. «Փաստինֆո»
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Սուրեն Պապիկյանը փոխվարչապետի պաշտոնում օգտվել է հայտնի գործարարի ծառայություններից՝ Մոսկվա մեկնելով նրա անձնական ինքնաթիռով։ Խոսքը գնում է միլիարդատեր Ռոման Տրոցենկոյի մասին, որը կոռուպցիոն կասկածահարույց պայմաններում ձեռք է բերել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» բաժնետոմսերը։
Կայքի աղբյուրի փոխանցմամբ՝ Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 9-10-ին Մոսկվա է մեկնել Տրոցենկոյի ինքնաթիռով՝ չարթերային չվերթով, Մոսկվայում ունեցել է տարբեր հանդիպումներ։
Կայքը տեղեկությունները ճշտելու, մեկնաբանություն ստանալու համար դիմել է ՀՀ Կառավարություն՝ փորձելով հասկանալ՝ որքա՞ն գումար է հատկացվել թռիչքի համար, թե՞ դա նվիրատվություն է եղել։ Կառավարությունից հայտնել են, որ տեղեկությունը կարող են հստակեցնել միայն պաշտոնական գրավոր հարցմամբ։