Կարո Փայլանը Էրդողանին համեմատել է Հիտլերի հետ
Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը Halk Tv–ի եթերում խիստ քննադատության է ենթարկել Թուրքիայի իշխանություններին։
Կարո Փայլանն իր խոսքում շեշտել է, որ Թուրքիայում իրենց կուսակցությունը իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության եւ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունից հետո մեծությամբ երրորդն է։
Նա առաջարկել է ընդդիմադիր թեւին ընտրություններում միասնական թեկնածու առաջադրել՝ Էրդողանին հաղթելու համար։
Կարո Փայլանը, խոսելով Ստամբուլի ընտրություններում ընդդիմադիր թեկնածուի տարած հաղթանակի մասին՝ շեշտել է, թե ինչպես Ստամբուլը չթողեցին ֆաշիստներին, այնպես էլ պետք է հաջորդը երկրի ղեկավարումը չթողնել ֆաշիստներին։
Փայլանի այս խոսքերը արձագանք են գտել Թուրքիայում, քանի որ փաստացի Էրդողանի իշխանությանը համեմատել է ֆաշիստների հետ։