Իրանական ուղղաթիռը քիչ էր մնում բախվեր ամերիկյան ռազմանավին
Իրանի ռազմածովային ուժերի ուղղաթիռը վտանգավոր աստիճանի մոտեցել է USS Essex բազմաթիրախային դեսանտային նավին։ Միջադեպը տեղի է ունեցել Օմանի ծոցում, հայտնում է NTD.com-ը
Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտնել է, որ ուղղաթիռի եւ նավի միջեւ հեռավորությունն ընդամենը 20 մետր էր, ընդ որում, բարձրությունը չի գերազանցել երեքը։
«Երբ ձեր մարտական մեքենաներն այսպես են թռնում, դուք, անշուշտ, կարող եք կոնֆլիկտի հասնել: Այս դրվագը խաղաղ ավարտ է ունեցել, բայց այն անվտանգ եւ պրոֆեսիոնալ չէր»,- ասել է Քիրբին:
Նրա խոսքով, պետք է ճնշում գործադրել Թեհրանի վրա, որպեսզի իրանցի զինվորականներն այլեւս այդքան չմոտենան ամերիկյան նավերին։ Միաժամանակ Քիրբին ասել է, որ ամերիկացիներն իրենք են պատրաստվում «թռնել, լողալ եւ աշխատել այնտեղ, որտեղ դա թույլատրված է միջազգային իրավունքով»։