Անգլիայի հավաքականը 57 տարում առաջին անգամ 10 գոլ խփեց (տեսանյութ)
Անգլիայի հավաքականը 57 տարում առաջին անգամ 10 գոլ խփեց՝ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի վերջին տուրի խաղում 10։0 հաշվով (տեսանյութ) պարտության մատնելով Սան Մարինոյի թիմին, հաղորդում է Opta-ն։ Նախորդ անգամ Անգլիան 1964 թվականին 10 հաշվով հաղթել էր ԱՄՆ-ի հավաքականին։
Սան Մարինոյի դեմ խաղում 4 գոլ խփեց Հարի Քեյնը, աչքի ընկան նաեւ Հարի Մագուայրը, Էմիլ Սմիթը, Թայրոն Մինգզը, Թեմի Աբրահամը եւ Բուկայո Սական։ Մեկ գնդակ էլ սեփական դարպասն ուղարկեց Ֆիլիպո Ֆաբրին։
Անգլիան 26 միավորով գրավեց առաջին տեղը I խմբում եւ նվաճեց եզրափակիչ մրցաշարի ուղեգիրը։ Լեհաստանը 20 միավորով երկրորդն է եւ կշարունակի պայքարն անցումային հանդիպումներում։