Դանյա Միլոխինը 16 տարվա մեջ առաջին անգամ խոսել է կենսաբանական ծնողների հետ
Մանկատանը մեծացած բլոգեր Դանյա Միլոխինը հյուրընկալվել է Քսենիա Սոբչակի «ДокТок» շոուին, որտեղ հերոսին հաղորդավարուհին փորձել է ծանոթացնել նրա կենսաբանական ծնողների հետ:
Շոուի ժամանակ բլոգերի կենսաբանական մայրն ու հայրը կուլիսներում էին։ Միլոխինը հրաժարվել է ընտանիքի հետ անձնական հանդիպումից, սակայն կարողացել է նրանց հետ զրուցել տեսակապով։ Դանիի մայրը վշտացել է, սակայն հաղորդավարուհուն հայտնել է, որ չի պատրաստվում հանձնվել։
«Չեմ հասկանում, թե ինչու պետք է հանդիպենք։ Ինձ համար օտար մարդիկ են։ Եթե փողոցում ինձ մի կին մոտեցներ ու ներկայանար որպես իմ մայր, նույնը կլիներ։ Եղբորս հետ նա հանդիպել է տեսախցիկների առջեւ։ Նա մասնակցել է շոուի», - ասել է նա։
Ընդ որում, նա հայտարարել է՝ ծնողներին չի մեղադրում իրեն մանկատուն հանձնելու համար։
«Չեմ հասկանում, թե ինչու են փորձում ինձ ստիպում ինչ-որ բան զգալ։ Ես ոչինչ չեմ զգում։ Ես չգիտեմ նրան, չգիտեմ հորս», - հայտարարել է Միլոխինը։
Ծնողները պատմել են, որ Դանին ունի 14-ամյա եղբայր եւ 8-ամյա քույր, սակայն նրանք չեն ժամանել Մոսկվա: Բլոգերը շատ է ուրախացել եւ ցանկություն է հայտնել շփվել նրան հետ։
«Հիանալի է, որ ես ունեմ նրանց։ Դա այնքան անսովոր է, որ եղբայր ու քույր, ինչ-որ հարազատներ ունեմ», — ասել բլոգերը։
Դանյա Միլոխինը ծնվել է Օրենբուրգում եւ մեծացել է մանկատանը, որտեղ նա հայտնվել է երեք տարեկանում եղբոր՝ Իլյայի հետ: Դանյային հայտնի դառնալու հարցում օգնել է TikTok հավելվածը, որը նա սկսել է վարել 2019 թ-ից.՝ Անապայում մատուցող աշխատելուն զուգահեռ։ Շուտով նա տեղափոխվել է Մոսկվա եւ սկսել է երաժշտական կարիերան։