ԱԱ-2022․ Եվրոպական գոտում 9 հավաքական արդեն նվաճել է ուղեգիրը
Աշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարում հայտնի են 10 խմբերից 9-ի հաղթողներն ու եզրափակիչ մրցաշարի ուղեգրերը նվաճած հավաքականները.
Սերբիա, Իսպանիա, Շվեյցարիա, Դանիա, Բելգիա, Ֆրանսիա, Խորվաթիա, Գերմանիա, Անգլիա։
Եվս մեկ ուղեգիր կվիճարկեն G խմբի երեք թիմեր։ Նիդերլանդները, Թուրքիան ու Նորվեգիան մինչեւ վերջին տուրը պահպանել են առաջին տեղը գրավելու հնարավորությունը։
Եվրոպային հատկացված եւս 3 ուղեգրերը գարնանը անցումային հանդիպումներում կվիճարկեն խմբերում երկրորդ տեղերը գրաված հավաքակաները։ Վիճակահանությունը տեղի կունենա նոյեմբերի 26-ին Ցյուրիխում։