Բյուրական համայնքում բողոքի ակցիա է ընթանում ընդդեմ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ռադիկ Գևորգյանի. քաշքշուկ սկսվեց ոստիկանների և քաղաքացիների միջև
Բյուրական համայնքում բողոքի ակցիա է ընթանում ընդդեմ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ռադիկ Գևորգյանի:
Բնակիչները փորձեցին մտնել համայնքապետարանի շենք, սակայն ոստիկանները թույլ չտվեցին, քաշքշուկ սկսվեց ոստիկանների ու բնակիչների միջեւ:
Քաղաքացիներից մի քանիը փորձում էին ուժով, հրելով մուտք գործել շենք, ոստիկանները մի կերպ կարողանում էին հետ հրել քաղաքացիներին: