Սաակաշվիլիի մոտ արյունոտ փսխում է սկսվել
Ուկրաինայի Գերագույն ռադայի՝ մարդու իրավունքների հարցերով լիազորված Լյուդմիլա Դենիսովան հայտարարել է, որ ուկրաինական քաղաքացիություն ունեցող Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մոտ երկուշաբթի երեկոյան արյունոտ փսխում է սկսվել, սակայն բժիշկներին չեն թողնում նրա մոտ, հայտնում է RIA Novosti-ն։
Ավելի վաղ Դենիսովան հայտնել էր, որ Վրաստան է ժամանել՝ Սաակաշվիլիին այցելելու համար։
«Հայտնվել է տեղեկություն, որ բժշկական կոնսիլիումի անդամ Նինո Շարաշենիձեն վրացական իշխանություններին հայտնել է Սաակաշվիլիի բուժզննմանը բժիշկ-գաստրոէնտերոլոգի ներգրավման անհրաժեշտության մասին՝ կապված այն բանի հետ, որ նրա մոտ արյունոտ փսխում է սկսվել։ Սակայն արդեն երկրորդ օրն է՝ կոնսիլիումը հասանելիություն չունի Սաակաշվիլիին՝ համապատասխան ընթացակարգերի անցկացման համար»,-գրել է Դենիսովան իր տելագրամյան ալիքում։
Օմբուդսմենը նաև հավելել է, որ հույս ունի անձամբ ստուգել քաղաքացի Սաակաշվիլիի իրավունքների պաշտպանության վիճակը։ Նա դեռևս թույլտվություն կամ մերժում չի ստացել Վրաստանի արդարադատության նախարարությունից։