ՌԴ և Թուրքիայի փոխարտգործնախարարները քննարկել են «3+3» ձևաչափը
Ստամբուլում նոյեմբերի 15-ին Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարարներ Անդրեյ Ռուդենկոն և Սեդաթ Օնալը քննարկել են Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ռուս-թուրքական համագործակցությանն առնչվող հարցեր։
ՌԴ արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ կողմերը Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման համատեքստում կարևորել են 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը։
Փոխնախարարներն ընդգծել են առաջիկայում Հարավային Կովկասում «3+3» տարածաշրջանային խորհրդատվական մեխանիզմի գործարկման արդիականությունը։ Կողմերն անդրադարձել են նաև Ուկրաինայում և Աֆղանստանում ստեղծված իրավիճակին։