Սուրեն Պապիկյանը Պաշտպանության նախարա՞ր՝ դա Դավիթ Տոնոյան երեք է. Մանախ. Armdaily
AD TV «Հարցազրույցի» տաղավարում «Կամետա հատուկ նշանակության հետախուզա-դիվերսիոն ստորաբաժանման հրամանատար Արթուր Այվազյանը (Մանախը), ասել է, որ չնայած այն բանին, որ Նիկոլ Փաշինյանը փորձոոմ է ներկայանալ որպես հայ ժողովրդի ներկայացուցիչ՝ նա իրականում հանդիսանում է Թուրքիայի, Ադրբեջանի և Պակիստանի արտակարգ և լիազոր դեսպան։
Ինչ վերաբերում է ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանի պաշտոնանկությանը, Այվազյանը վստահ է, որ չնայած իր բոլոր բացթողումներին, սակայն վերջինս հրաժարվել է որոշ հրամաններ կատարել ու ինքն է աշխատանքից ազատվելու դիմում գրել։
Իսկ որ նրան փոխարինող է նշանակվել Սուրեն Պապիկյանը, Մանախը նշել է, որ սա դեռ քիչ է հայ ժողովրդին, քանի որ շարունակում ենք հանդուրժել կապիտուլյացիա ստորագրած մարդուն իշխանության գլխին։
Անդրադառնալով Պապիկյանի նշանակմանը, Մանախը շեշտում էր, որ Նիկոլ Փաշինյանը հստակ նպատակով է այն նշանակում արել, իմանալով, որ բանակը կարող է բունտ բարձրացնել ու դա հիմք կդառնա վարչապետի համար հեռանալ Հայաստանից ու վայելել իր ստացած միլիարդները։
Մանրամասները՝ տեսանյութում։