Մոսկվայում կրակել են հայտնի երաժշտի ու նրա կնոջ վրա․ Տեսանյութ
Մոսկվայի կենտրոնում գազային ատրճանակից կրակել են ռուս երաժիշտ, «Ногу свело» խմբի համահիմնադիրներից մեկի՝ Անտոն Յակոմուլսկիի և նրա կնոջ` Ալեքսանդրայի վրա, նոյեմբերի 15-ին հայտնել է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով իրավապահ մարմինների աշխատակիցներին:
Նոյեմբերի 14-ի երեկոյան ոստիկանությունում տեղեկություն է ստացվել այն մասին, որ աչքերի քիմիական այրվածքներով մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկն են ընդունվել 1969 թվականին ծնված մի տղամարդ և 1977 թվականին ծնված մի կին։
«Պարզվել է, որ նոյեմբերի 13-ին` ժամը 03.00-ի սահմաններում, անհայտ անձը Պրեսնենսկի Վալ փողոցում գազային ատրճանակից կրակել է ամուսնական զույգի վրա»,- հայտնել են ՌԴ ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը: Դեպքի հանգամանքները ստուգվում են:
Յակոմուլսկին ավելի ուշ Instagram-ում գրել է, որ իր դեմքին գազային ատրճանակից կրակել են կոնֆլիկտի ժամանակ, երբ նա պաշտպանել է կնոջը։
Անտոն Յակոմուլսկիի և նրա կնոջ վրա կրակելու պահը պատկերող տեսանյութ է հրապարակվել։