Գարիկ Խարլամովի նախկին կին Քրիստինա Ասմուսը նոր սիրելի ու՞նի
Անցյալ տարվա ամռանը հանրությանը հայտնի դարձավ ութ տարվա ամուսնությունից հետո Գարիկ Խարլամովի եւ Քրիստինա Ասմուսի ամուսնալուծության մասին: «Comedy Club»–ի ռեզիդենտն ամուսնալուծությունից հետո նոր հարաբերություններ ունի։ Նրա ընտրյալը դերասանուհի Կատերինա Կովալչուկն է: Իսկ Ասմուսը, որը բազմիցս ակնարկել է, որ իր կյանքում վաղուց նոր սեր կա, թաքցնում է սիրելիի անունը։
Այս տարվա ամռանը աստղը հայտարարել է, որ արդեն մեկ տարի է՝ երջանիկ է նոր հարաբերություններում։ Ավելին, վերջերս Քրիստինան պատմել է, որ ընտրյալին ծանոթացրել է ընտանիքի, մտերիմների եւ գործընկերների հետ։ Արտիստուհու նման խոստովանությունը էլ ավելի է սրել հանրության հետաքրքրությունը նրա անձնական կյանքի նկատմամբ։
Անցած ամիս հետաքրքասերները 33-ամյա դերասանուհուն կասկածել էին սերիալների հայտնի պրոդյուսեր 37-ամյա Բորիս Կոկինի հետ սիրավեպում։ Իսկ «Star News» Telegram-ի տվյալներով՝ նա հարաբերություններ ունի 27-ամյա դերասան Ռոման Եվդոկիմովի հետ, որի հետ աշխատում է Երմոլովայի թատրոնում:
Star News-ը նշում է, որ դերասանուհին իր գործընկերոջ հետ հանդիպում է գրեթե մեկ տարի, սակայն սիրահարները ամեն զգուշորեն թաքցնում են իրենց կապը: Telegram-յան ալիքի տվյալներով՝ զույգը դեռ միասին չի ապրում, բայց հաճախ ժամանակ է անցկացնում Եվդոկիմովի ամառանոցում, քանի որ Խարլամովն արգելել է նախկին կնոջը տղամարդկանց բերել տուն, որտեղ ապրում է նրանց ընդհանուր դուստրը: