Արքայազն Հարրին հարցրել է էքստրասենսին, թե ինչպես է արքայադուստր Դիանան մահացել
Արքայազն Հարին դիմել է էքստրասենս Սալի Մորգանին՝ պարզելու, թե ինչպես է մահացել իր մայրը՝ արքայադուստր Դիանան։ Mirror-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Մորգանի «Գաղտնի հոգի» գրքում։
Արքայադուստր Դիանայի նախկին անձնական էքստրասենս Սալի Մորգանն իր գրքում ասել է, որ արքայազն Հարրին դիմել է իրեն օգնության համար: Ըստ լրատվամիջոցի՝ նա արքայազնի հետ հանդիպել է, երբ նա ընդամենը յոթ տարեկան էր, իսկ շատ տարիներ անց անհանգիստ Հարրին երեկույթի ժամանակ մոտեցել է իրեն՝ «Դու գիտեիր իմ մորը» բառերով։
Սալի Մորգանը գրում է, որ արքայազնի հետ զրույցը տեղի է ունեցել խնջույքի ժամանակ հանդիպելուց միայն ութ տարի անց և տեւել է մոտ 45 րոպե։ Հարրին զանգահարել է էքստրասենսին և հարցրել. «Ի՞նչ ես կարծում մորս մահվան մասին»: Մորգանի խոսքով՝ այս կերպ Հարրին ցանկանում էր հաղթահարել հոգեբանական տրավման։
Սալին նրան ասել է, որ կանխատեսել էր արքայադուստր Դիանայի ողբերգական մահը 1997 թվականի ավտովթարից շատ առաջ։ Ի պաշտպանություն իր խոսքերի՝ կինը արքայազնին խորհուրդ է տվել խոսել մոր ավագ քրոջ՝ լեդի Սառա Մըքքորքոդեյլի հետ, ում հետ հաջողվել է կիսվել կանխատեսմամբ։
Հեռախոսազրույցի ժամանակ նա նաև գուշակություն է արել հենց արքայազնի համար: Մորգանն ասել է, որ Հարրին կամուսնանա թխահերի հետ, ում հետ իրենց «մութ ժամանակներ» են սպասվում, բայց չնայած դժվարություններին, զույգը կհաղթահարի ամեն ինչ, և միասին կդիմավորի ծերությունը։