Իոսիֆ Պրիգոժինը պատրաստվում է դատի տալ Ավրաամ Ռուսոյին
Պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինը պատասխանել է երգիչ Ավրաամ Ռուսոյին, որը Լերա Կուդրյավցեւային տված հարցազրույցում մեղադրել է նրան կարիերայի սկզբին առնչվող խնդիրների մեջ։ Պրիգոժինը իբր չի միջամտել գործարար Թելման Իսմայիլովի հետ նրա կոնֆլիկտին:
Պրիգոժինը հայտարարել է, որ արդեն դիմել է փաստաբան Սերգեյ Ժորինին եւ մտադիր է դատի տալ «Секрет на миллион» հաղորդմանը եւ Ավրաամ Ռուսոյին: «Ուզում եմ, որ նա պատասխան տա ամեն խոսքի համար։ Նա խաբեբա է, ով նույնիսկ հիվանդանոցում պառկած իր հոսպիտալացման մասին հոդվածներ կարդալով՝ ասում էր. «Լավ PR էր»։ Նա սովոր չի դատարաններ գնալ», — պրոդյուսերի խոսքը մեջբերում է «StarHit»-ը։
Պրիգոժինի խոսքով՝ եթե ինքը եւ Իսմայիլովը չլինեին, Ռուսոն կմնար Կիպրոսում եւ հաջողության չէր հասնի։ «Նա միջակ երգիչ է, այն էլ, ինչպես պարզվում է, նաեւ առանց տղամարդկային հատկանիշների։ Ինչպես գավառական կար, վատագույն իմաստով, այդպիսին էլ մնաց», - պատմում է պրոդյուսերը։ «Չեմ հասկանում նաեւ ալիքի ղեկավարությունը, որը թույլ է տալիս այդ «ժողովրդավարության սանձարձակությունը»։ Մարդը եթերում ասում է այն ամենը, ինչ ուզում է։ Եվ դրա համար նրան ոչինչ չի սպառնում։ Այդպես չի լինի։ ԶԼՄ-ներում զրպարտության մասին օրենք կա։ Դատի եմ տալիս։ Եվ վստահ եմ, որ կհաղթեմ», - եզրափակել է նա։