Ռաֆայել Երանոսյանը սիրելի ունի. նա ակնկարկել է, որ ամուսնացել է (տեսանյութ)
Դերասան Ռաֆայել Երանոսյանը, կարծես թե, սիրելի ունի: Այդ մասին դերասանն ակնարկել է Tert.am.life-ի Liferoom հաղորդման շրջանակներում:
Նախ նա նշել է, որ իր տանն այլևս աղմկոտ է, սակայն չի ցանկացել մանրամասնել՝ արդյո՞ք ամուսնացել է, թե՞ ոչ:
Ռաֆայելի խոսքով՝ ինքն արդեն հասունացել է և ցանկանում է հայր դառնալ: Ավելին՝ Ռաֆայելը 12 երեխա ունենալու ցանկություն է հայտնել:
Դերասանը խոստովանել է, որ սիրելի ունի, «ամեն ինչ թույն է ու շատ լավ» իր անձնական կյանքում:
Նա նշել է, որ շատերի հետ է հասցրել շփվել, սակայն հիմա արդեն ցանկանում է այլ հարաբերություններ ունենալ:
Այնուամենայնիվ, Ռաֆայելը չի ցանկացել բացահայտել իր սիրելիին: