Սիրուն Մինասի դուստրը 40 օրական է
Պլաստիկ վիրաբույժ, հաղորդավարուհի Սիրուն Մինասն ընտանեկան կադրեր է հրապարակել, որոնցում պատկերված է ամուսնու, որդու եւ նորածին դստեր հետ։
Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում ընտանիքի անդամները եկեղեցում են։ Այսօր Սիրունի դուստրը 40 օրական է դարձել։ Երիտասարդ մայրիկը ջերմ գրկել է փոքրիկին։ Նա կրում է բաց երանգի, լայն փողքերով տաբատ, ծաղկավոր պրինտով վերարկու։ Կերպարն ամբողջացնում է գլխակապը։
Ավելի վաղ տեղադրված կադրերն արվել էին Ջերմուկում՝ գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Հրապարակմանը կից Սիրունն անգլերեն լեզվով գրել էր․ «Մինչ սպասում էինք քեզ»։