Ի՞նչ նպատակով են Ադրբեջանում հայերեն սովորում
Ադրբեջանում հետաքրքրության աճ է նկատվում հայերեն սովորելու հարցում։ Այս մասին գրում է «Թուրանը»։
Աղբյուրի համաձայն՝ 2015թ. Բաքվում ԱՀ նախագահին կից Ռազմավարական հետազոտությունների կենտրոնը հրապարակել է հայերենի դասագիքր, իսկ 2018թ. Բաքվի լեզուների համալսարանը հրապարակելց «Հայոց լեզվի քերականություն» դասագիրքը։ Երկու դասագրքերի հեղինակները ադրբեջանցիներ են։
Հայերենն ուսումնասիրվում է Բաքվի լեզուների, Ադրբեջանի տնեսագիտական համալսարաններում, Ռազմական ակադեմիայում, Սահմանապահ ծառայությունում եւ Պետանվտանգության ծառայությունում։ Վերջին երեք գերատեսչություններում ստեղծվել են հատուկ դասընթացներ աշխատակիցների համար։
Հայաստանի՝ Ադրբեջան տեղափոխված ոչ մեծաթիվ բնակիչներ լավ գիտեն գրական լեզուն։ Նրանցից շատերը տարիքի բերումով հեռացել են ակտիվ աշխատանքից, մյուսները զբաղված են այլ գործերով եւ չեն կարող ժամանակ հատկացնել դասախոսական աշխատանքին։ Այդ մարդիկ աշխատում են ռադիոյում, հեռուստատեսությունում, էլեկտրոնային մամուլում։
Լրագրող-քաղաքագետ Նիջաթ Իսմայիլովն ասել է, որ հայերեն սովորելու հետաքրրքվածությունը պայմանավորված է պետական եւ ռազմական ծառայության այդ մասնագետների պահանջվածությամբ։ «2020թ. պատերազմից հետո Ադրբեջանում մեծացել է հատուկ նշանակության ուժերում ռազմական ծառայության կարեւորությունը։ Ռազմական ակադեմիայի շրջանավարտների ընդունելությունն այդ ուժերում իրականացվում է որոշակի ֆիզիկական պահանջներին ցանկացողների համապատասխանությամբ։ Նրանք, ովքեր չեն համապատասխանում չափորոշիչներին, հույս ունեն ընդունվել հայերենի իրենց իմացության համար»,- տեղեկացրել է Ն.Իսմայիլովը։ Մինչեւ անցած տարվա պատերազմը Ղարաբաղում լուրջ հետաքրքրություն հայերենի հանդեպ ադրբեջանցիները չունեին, Turan-ին ասել է խաղաղապահ Ավազ Հասանովը։ Նրան այն ժամանակ հայտնի էր միայն հայոց լեզվի խմբակը Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայում։ «Հիմա հասարակությունում հասկացել են, որ Հայաստանի հետ հարաբերությունները սերտացնելու, ադրբեջանական սոցիումին Ղարաբաղի հայերի ինտեգրման համար մասնագետներ են պետք։ Պետությունը նպաստում է հայերեն սովորելու ադրբեջանցիների հետաքրքրվածությանը։ 2020 թվականից այդ հետաքրքրվածությունն ավելացել է։ Պետությունը պետք է աշխարհին ցույց տա հայերի հետ խաղաղ եւ միասին ապրելու պատրաստակամությունը, ուստի հռչակվում է հայերենի յուրացման հնարավորությունների ստեղծման մասին։ Մյուս կողմից՝ կա մասնագետների կորպուսի ստեղծման գործնական խնդիր Ղարաբաղում եւ էլեկտրոնային ԶԼՄ-ներում աշխատելու համար, որոնք թողարկվում են հայ բնակչության համար Ղարաբաղում եւ Հայաստանում»,- ասել է Ավազ Հասանովը։
2021թ. հոկտեմբերի 22-ին Ադրբեջանի պետական տնտեսագիտական համալսարանում (UNEC) սկսեցին հայերենի ուսուցանումը։ Ստեղծվել են անվճար դասընթացներ UNEC հետազոտողների համար։ Մասնակցում է 23 մարդ։ Ինչպես Turan-ին ասել է UNEC Հետազոտական կենտրոնի բաժնի վարիչ Ռենա Հուսեյնովան, դասընթացները կազմակերպվել են Հայաստանի տնտեսության հետազոտման կենտրոնի կողմից։ Դասընթացների նպատակը կադրերի պատրաստումն է հայկական մամուլի մոնիթորինգի, Հայաստանի տնտեսության մասին նյութերի պատրաստման, ոլորտի հետազոտությունների համար։