Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 38420 դեպք
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը վերջին օրում ավելացել է 38 420-ով՝ հասնելով 9 109 094-ի, հայտնում է Վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբը։
Հարաբերական առումով վարակվածների թվի աճը կազմել է 0.42 տոկոսով։
Վերջին օրվա ընթացքում մահվան դեպքերի թիվն ավելացել է 1 211-ով՝ հասնելով 256 597-ի։
Կորոնավիրուսից բուժված ռուսաստանցիների թիվն ավելացել է 27972-ով՝ հասնելով 7812557-ի։ Դուրս գրված հիվանդների մասնաբաժինը, շտաբի տվյալներով, կազմում է վարակվածների ընդհանուր թվի 85.8 տոկոսը։