Երկար ժամանակ անց համացանցում է հայտնվել տարիներ առաջ Թուրքիան իրար խառնած Ֆեթուլլահ Գյուլենի նոր լուսանկարը
Թուրքիայում տարիներ առաջ իրար խառնած «Գյուլենի շարժման» առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի նոր լուսանկարը հայտնվել է համացանցում։
Թուրքական Sondakika կայքի փոխանցմամբ՝ «Գյուլենի շարժման» անդամներից Գյուլշահ Չավուշօղլուն սոցկայքերից մեկում տեղադրել է տան այգում սուրճ խմող Ֆեթուլլահ Գյուլենի լուսանկարը։
Հիշեցնենք, որ Ֆեթհուլլահ Գյուլենը խոշոր կրոնա-հասարակական շարժման առաջնորդ է, արդի իսլամի եւ ժողովրդավարության սինթեզի տեսության կրող: Նրա կողմից ղեկավարվող Գյուլենի համայնքը թե Թուրքիայում, թե դրանից դուրս ուներ դպրոցներ, թերթեր, ֆինանսական կառույցներ, հասարակական կազմակերպություններ:
Ֆեթհուլլահ Գյուլենի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ հակասությունների գագաթնակետը եղավ 2013-ի դեկտմբերի 17-ի «Մեծ կաշառք» գործողությունն ընդդեմ վարչապետի եւ նախարարների դեմ։
Թուրքիայում 2016–ի հեղաշրջման փորձի մեջ գլխավոր մեղադրյալ է համարվում հենց Ֆեթուլլահ Գյուլենը։ Նա երկար ժամանակ բնակվում է ԱՄՆ–ում։