Ռուսաստանցի գիտնականները ավարտում են COVID-19-ի դեմ դեղանյութի մշակման գործընթացը
Ռուսաստանցի գիտնականները ավարտում են COVID-19-ի դեմ դեղանյութի մշակման գործընթացը, որը կարող է ընդհատել կորոնավիրուսային վարակի զարգացումը։ Այս մասին ՏԱՍՍ-ի հարցազրույցում տեղեկացրել է առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն։
Նրա խոսքով՝ աշխարհի ոչ մի երկրում ներկայում չկան կորոնավիրուսի դեմ դեղամիջոցներ։ Իսկ Ռուսաստանում ստեղծվող դեղամիջոցը կկարողանա ընդհատել COVID-19-ի ընթացքը վարակման նախնական փուլում։
Ռուսաստանում կորոնավիրուսային վարակի բուժման առաջին դեղամիջոցը գրանցվել է նոյեմբերի 12-ին, այն կոչվում է «Արեպլիվիր»։ Ակնկալվում է, որ մինչեւ տարեվերջ այդ դեղամիջոցը արդեն կհասնի հիվանդանոցներ։
Դեղն ստեղծող «Պրոմոմեդ» ընկերությունում նշել են, որ իրենք առաջինն են կարողացել ստեղծել ֆարապիրավիրի ներարկվող ձեւը, չնայած այն բանին, որ փոշին ջրում չի լուծվում։