Իրանում 6,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Իրանի հարավում նոյեմբերի 14-ին 6,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հաղորդում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են UTC ժամանակով 12։ 07-ին։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բենդեր-Աբաս քաղաքից 59 կմ հյուսիս-արեւմուտք, որտեղ բնակվում է 352 հազար մարդ: Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա: Հնարավոր տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չկան: