Ավրաամ Ռուսսոյի գաղտնիքները (Տեսանյութ)
Արդեն տևական ժամանակ է՝ Ռուսական շոուբիզնեսը իր վերադարձով պայթեցրել է ազգությամբ հայ երգիչ Ավրաամ Ռուսսոն, որը, НТВ հեռուստաալիքի «Новые русские сенсации» հաղորդման շրջանակում որոշել էր խոսել և բացահայտել իր անսպասելի հեռացումը շոուբիզնեսից, իր վրա մահափորձերի սկանդալային պատմությունները:
Երգչի պնդմամբ՝ «Օլիմպիյսկի» համերգասրահում նրա խոշոր ելույթից հետո Ռուսսոյի հարաբերությունները իր հովանավորի հետ կտրուկ վատացել են: Սկզբում շատ հոգատար Իսմայիլովը պահանջում էր, որպեսզի արտիստը լիովին ենթարկվի իրեն:
Բիզնեսմենը իր մարդկանց հետ Ռուսսոյին խաբեությամբ բերում է իրեն պատկանող «Прага» ռեստորանային համալիր, որտեղ նրան սկսում են հարվածել ոտքերով, բռունցքներով:
«Նա գոռում էր, սպառնում՝ «Ես կկտրատեմ դեմքդ, որ էլ չկարողանաս բեմ դուրս գալ»: Նա ասում էր՝ «Դու այլևս ելույթներ չես ունենա, ես կփակեմ քո օդը», այս բոլոր սպառնալիքները ես լսել եմ բազում անգամներ», — պատմում էր երգիչը:
Նա պնդում էր, որ իր հովանավորը՝ Թելման Իսմայիլովը միշտ է ասել՝ <<Я тебя порадил, я тебя и убью>>: Սակայն Ռուսսոն պնդում է նաև, որ Իոսիֆ Պրգոժինը ևս խառն է այս պատմություններին:
Ավրաամ Ռուսսոյի կինը ևս խոսել է նախագծի շրջանակներում, պատմելով, որ անգամ կեղծ ահազանգով, թե հարսանեկան արարողության ժամանակ ռումբ է տեղադրված եղել, փչացրել էին նրանց ամենագեղեցիկ իրադարձությունը:
2006 թվականին էլ կրակահերթ է բացվել Ռուսսոյի ուղղությամբ:
Նրա պրոդյուսր Պրգոժինն էլ որոշել է նույն հեռուստաալիքի միջոցով պատասխանել և մաքրել սեփական անունը՝ պնդելով, որ ինքը այդ բոլոր պատմությունների հետ կապ չունի:
НТВ հեռուստաալիքի <<Секрет на Милион>> հաղորդման շրջանակում Ավրաամ Ռուսսոն կրկին խոսել է իր և իր նախկին հովանավոր Թելման Իսմայիլովի հարաբերությունների մասին, բացահայտել մի շարք գաղտնիքներ:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: