Դիետոլոգը նշել է մաշկը երիտասարդացնող ըմպելիք
Լյուդմիլա Միկիտյուկը նշել է, թե որ հայտնի ըմպելիքն ունի հակատարիքային հատկություն։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է սննդաբանը։
Փորձագետի կարծիքով՝ այդ ըմպելիքը կակաոն է։ Միևնույն ժամանակ, պետք է հասկանալ, որ խոսքը բնական արտադրանքի մասին է՝ առանց քիմիական նյութերի և ներկանյութերի ավելացման։
Նա բացատրել է, որ այդ ըմպելիքի հակատարիքային ազդեցությունը ձեռք է բերվում ֆենոլների և պրոցիանիդների պարունակության շնորհիվ: Այս նյութերը նպաստում են կոլագենի մոլեկուլների միացմանը, որն ապահովում է մաշկի առաձգականությունն ու երիտասարդությունը։ Բացի այդ, ըմպելիքն օգնում է պաշտպանվել արևի լույսի վնասակար ազդեցությունից, ինչպես նաև բարելավում է մազերի վիճակը։
Սակայն, չնայած այս ըմպելիքի բոլոր առավելություններին, մասնագետը զգուշացրել է, որ այն պետք է օգտագործել զգուշությամբ, հատկապես, երբ դրան ավելացնում են շաքար և կաթ։ Դա պայմանավորված է բավականին բարձր կալորիականությամբ, ուստի սննդաբանը խորհուրդ է տալիս առավոտյան ժամերին օգտագործել կակաոն։