Իրանում եւս մեկ երկրաշարժ է գրանցվել
Իրանում եւս մեկ երկրաշարժ է գրանցվել՝ 6,3 մագնիտուդ ուժգնությամբ, հաղորդում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն:
Ավելի վաղ հաղորդվել էր 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի մասին:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են UTC ժամանակով 12.08-ին, օջախը գտնվել է 10 կմ խորության վրա: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բենդեր Աբաս քաղաքից դեպի հյուսիս-արեւմուտք 62 կմ հեռավորության վրա (բնակչությունը կազմում է 352 հազար մարդ):
Հնարավոր տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկություններ դեռեւս չեն ստացվել: