Քարդաշյանն ընկերոջ նախահարսանեկան խնջույքին կատակել է իր ամուսնալուծությունների թեմայով
Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, որի երրորդ ամուսնալուծության մասին հայտնի է դարձել փետրվարին, այս թեմայով կատակել է Քարդաշյան ընտանիքի ընկեր Սայմոն Հաքի նախահարսանեկան խնջույքի ժամանակ:
Ինչպես գրում է Daily Mail-ը, 41-ամյա հեռուստաաստղը կատակով ասել է, որ «ինքը լավագույն անձը չէ, որը կարող է Հաքին և նրա փեսացուին ամուսնության վերաբերյալ խորհուրդ տալ՝ խոստովանելով, որ դեռևս չի հասկացել՝ ինչ է ամուսնությունը» այն բանից հետո, երբ ձախողվել են նրա միությունները Դեմոն Թոմասի, Քրիս Հմաֆրիսի և Քանյե Ուեսթի հետ:
«Երբ Սայմոնը խնդրեց ինձ խոսել, ես մի փոքր շփոթվեցի, որովհետև ես ինքս իսկապես չեմ հասկացել ամուսնության հարցը, ուստի չգիտեմ, թե ինչ խորհուրդ տալ ձեզ, տղաներ, այս երեկո»,-ասել է Քարդաշյանը: