Էկվադորում բանտային խռովության հետևանքով 68 մարդ է սպանվել
Էկվադորի Գուայաքիլ քաղաքում երկրի ամենամեծ քրեակատարողական հիմնարկներից մեկի բանտարկյալները անկարգություններ են սկսել, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 68 մարդ։
Ինչպես նշում է Daily Mail-ը, խռովությունը սկսվել է ուրբաթ գիշեր, երբ բախումներ են եղել հակառակորդ ավազակախմբերի միջև:
Բանտարկյալներն օգտագործել են սառը զենքեր, հրազեն և պայթուցիկ նյութեր։ Անկարգությունները դադարեցվել են իրավապահների կողմից։ Բախումը տևել է ութ ժամ. պահանջվել է առնվազն 900 ոստիկան հանցագործներին բաժանելու համար: