Տասնյակ փախստականներ Բելառուսից ներխուժել են Լեհաստան
Մերձավոր Արևելքից 50 հոգանոց անօրինական միգրանտների խումբ Բելառուսից Ստաժին բնակավայրի մոտ բռնի ուժով ներխուժել է Լեհաստանի տարածք, հաղորդում է Լեհաստանի Պոդլասկի վոյևոդության ոստիկանությունը։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ սահմանն ապօրինի հատած փախստականների որոնողական աշխատանքներին մասնակցել է 21 ոստիկան, ինչպես նաև զինվորականներ և սահմանապահներ։ Ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են Իրաքի 22 քաղաքացու:
Բացի այդ, Կոլոնիա Կլուկովիցե բնակավայրի տարածքում փախստջականները հարձակվել են ոստիկանների վրա՝ փորձելով ուժով անցնել Լեհաստանի սահմանով։
Նախօրեին լեհ-բելառուսական սահմանին կրակոցի հետևանքով զոհվել է Լեհաստանի զինված ուժերի զինծառայող։ Նախնական տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել դժբախտ պատահարի հետևանքով։
Իրադրությունը լեհ-բելառուսական սահմանին բարդացել է նոյեմբերի 8-ին, երբ Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրներից մի քանի հազար անօրինական փախստականներ բելառուսական կողմից մոտեցել Լեհաստանի հետ սահմանին: Նրանք ցանկանում են անցնել Եվրամիություն: Լեհաստանի պաշտոնատար անձինք տեղի ունեցածը համարել են ամենադժվար պահը սահմանի վրա ճգնաժամի սկսվելուց ի վեր: