Սերիբիայի նախագահը հայտարարել է, որ «շատ բան է սովորում Պուտինից»
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ «շատ բան է սովորում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից», գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մի քանի անգամ հանդիպել եմ նախագահ Պուտինի հետ, և դրանք միշտ շատ կարևոր հանդիպումներ են եղել Սերբիայի համար», - ասել է Սերբիայի նախագահը YouTube-ի Soloviev Live ալիքին տված հարցազրույցում։
Սերբիայի ղեկավարը կարծում է, որ ինքը միշտ կարող է «շատ բան սովորել նախագահ Պուտինից, շատ բան լսել նրանից»։
Վուչիչը կարծում է, որ «Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի ուժն է»։
«Նա է բարձրացրել Ռուսաստանը: Նա և՛ քաղաքական, և՛ ռազմական, և վերջապես՝ տնտեսական կայունության ուժի և մնացած ամեն ինչի առումով բարձրացրել է Ռուսաստանը»,-ասել է Սերբիայի նախագահը: